Հայ դիվանագետն ընտրվել է ՄԱԿ-ի 3 կազմակերպությունների գործադիր խորհրդի նախագահ
12.01.2016,
13:16
Հայաստանում Միավորված ազգերի կազմակերպության մշտական ներկայացուցիչ Զոհրաբ Մնացականյանը մեկ տարով ընտրվել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի գործադիր խորհրդի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի և ՄԱԿ-ի ծրագրերի իրականացման գրասենյակի նախագահ:
ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանում Միավորված ազգերի կազմակերպության մշտական ներկայացուցիչ Զոհրաբ Մնացականյանը մեկ տարով ընտրվել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի գործադիր խորհրդի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի և ՄԱԿ-ի ծրագրերի իրականացման գրասենյակի նախագահ:
Մնացականյանի թեկնածությունը միաձայն հավանության է արժանացել անդամ երկրների ներկայացուցիչներից բաղկացած Գործադիր խորհրդի կողմից:
«2016 թվականը կարևոր կլինի ՄԱԿ-ի գործադիր խորհրդի և գործակալությունների համար զարգացման նոր օրակարգի իրականացման առումով: Մեկնարկում են ավելի վաղ միության ընդունած կայուն զարգացման նպատակների իրագործմանն ուղղված աշխատանքները»,- իր խոսքում ասել է Մնացականյանը:
ՄԱԿ-ի զարգացման ծրագրի գործադիր խորհուրդը, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամը և ՄԱԿ-ի ծրագրերի իրականացման գրասենյակը, որին Հայաստանը միացել է 2014 թվականին, 2015 թվականի հունիսին հաստատել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և բնակչության հիմնադրամի 2016-20 թվականների ծրագրի գործունեության առաջարկությունները:-0-