Рейтинг@Mail.ru
USD
380.33
EUR
443.24
RUB
4.8394
GEL
141.16
2026 թ. հունվարի 15, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-4

Ոստիկանություն. անհնազանդության ակցիաների 414 մասնակից է բերման ենթարկվել Երևանում

17.05.2022, 14:17
ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը, ով ընդդիմության առաջնորդներից է, հայտարարեց ակցիաների դադրեցման մասին` նշելով, որ իրենց առջև դրված նպատակին հասել են
Ոստիկանություն. անհնազանդության ակցիաների 414 մասնակից է բերման ենթարկվել Երևանում

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի./ԱՌԿԱ/. Ոստիկանությունն այսօր բերման է ենթարկել ընդդիմության 414 ակտիվիստի, ովքեր վաղ առավոտից փակում էին Երևանի փողոցները` պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Այս մասին հաղորդում է«Նովոստի–Արմենիա» գործակալությունը` հղում անելով ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանին։

Այսօր ավելի վաղ Ջանոյանը հայտնել էր 286 բերման ենթարկվածի մասին։

ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը, ով ընդդիմության առաջնորդներից է, հայտարարեց ակցիաների դադրեցման մասին` նշելով, որ իրենց առջև դրված նպատակին հասել են։ Նա կոչ արեց պատրաստվել երեկոյան նախատեսված հանրահավաքին, որը կմեկնարկի ժամը 19։00–ին Ֆրանսիայի Հրապարակում։–0–