Рейтинг@Mail.ru
USD
384.92
EUR
432.84
RUB
4.765
GEL
140.53
2025 թ. մայիսի 21, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+25

Հայաստանի կառավարությունը լրացուցիչ 50 մլն. դրամ է տրամադրել ՄՄ-ին միանալու շրջանակներում փաստաթղթերի թարգմանության համար

13.03.2014, 16:24
Հայաստանի կառավարությունը հինգշաբթի նիստում լրացուցիչ 50 մլն. դրամ է տրամադրել «Թարգմանության կենտրոն» ՊՈԱԿ-ին` Մաքսային միությանը և Միասնական տնտեսական տարածքին միանալու շրջանակներում փաստաթղթերի թարգմանության համար
Հայաստանի կառավարությունը լրացուցիչ 50 մլն. դրամ է տրամադրել ՄՄ-ին միանալու շրջանակներում փաստաթղթերի թարգմանության համար
ԵՐԵՎԱՆ, 13 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի կառավարությունը հինգշաբթի նիստում լրացուցիչ 50 մլն. դրամ է տրամադրել «Թարգմանության կենտրոն» ՊՈԱԿ-ին` Մաքսային միությանը և Միասնական տնտեսական տարածքին միանալու շրջանակներում փաստաթղթերի թարգմանության համար 

«Այս տարվա բյուջեով նախատեսված է, որ ՀՀ արդարադատության նախարարության «Թարգմանության կենտրոն» ՊՈԱԿ-ը պետք է թարգմանի 10100 էջ։ Այդ նպատակի համար ընդհանուր առմամբ հատկացվել է 125 մլն. դրամ (մոտ 301 հազ. դոլար)։Այս պահի դրությամբ արդեն թարգմանվել է 19500 էջ, և լրացուցիչ պահանջվում է ևս 50 մլն. դրամ»,- նիստի ժամանակ հայտնեց արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը։ 

Նրա խոսքերով` այդ գումարի ստանալուց հետո թարգմանության մեկ էջի ինքնարժեքը կնվազի 45-50%-ով` կապված ադմինիստրատիվ ծախսերի կրճատման և օպտիմալացման հետ։

Կառավարության նիստում նաև փոփոխություններ մտցվեցին կազմակերպության կանոնադրության մեջ, որոնք թույլ են տալիս նրան թարգմանություններ անել հայերենից ռուսերեն և ռուսերենից հայերեն։ 

Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի` սեպտեմբերի 3–ին կայացած բանակցությունից հետո հայտարարվել է, որ Հայաստանը մտադիր է միանալ Մաքսային միությանը և հետագայում մասնակցել Եվրասիական տնտեսական միության ձևավորման գործընթացին։ Մաքսային միությանը Հայաստանի միացման «ճանապարհային քարտեզը» ստորագրվել է դեկտեմբերի 24–ին Մոսկվայում, Եվրասիական ինտեգրացիոն միության նիստում։ 

Հայաստանի կառավարությունը «ճանապարհային քարտեզը» հրապարակել է փետրվարի 3–ին։ -0-