Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
+2

Ադրբեջանական զինուժը կիրառել է 82 միլիմետրանոց ականանետ. ԼՂՀ ՊՆ

21.01.2016, 10:38
Հունվարի 20-ին և լույս 21-ի գիշերը  ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 300 կրակոց:
 Ադրբեջանական զինուժը կիրառել է 82 միլիմետրանոց ականանետ. ԼՂՀ ՊՆ
ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի. /ԱՌԿԱ – Նովոստի–Արմենիա/. Հունվարի 20-ին և լույս 21-ի գիշերը  ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 300 կրակոց:
 
Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայությունը, շփման գծի արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 82 միլիմետրանոց ականանետ /2 արկ/:
 
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են լիարժեք վերահսկողություն պահպանել առաջնագծում և վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:-0-