Հայաստանի հարցված բնակիչների 86 տոկոսը հավանություն է տալիս ՄՄ–ին անդամակցելուն. սոցհարցում
18.10.2013,
19:43
ՄՄ–ին միանալու որոշումը դրական է գնահատում Հայաստանի հարցված բնակիչների 86 տոկոսը, վկայում են «Ինտեգրացիա և զարգացում» հետազոտական–վերլուծական կազմակերպության պատվերով անցկացված սոցիոլոգիական ուսումնասիրության արդյունքները։

ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՄՄ–ին միանալու որոշումը դրական է գնահատում Հայաստանի հարցված բնակիչների 86 տոկոսը, վկայում են «Ինտեգրացիա և զարգացում» հետազոտական–վերլուծական կազմակերպության պատվերով անցկացված սոցիոլոգիական ուսումնասիրության արդյունքները։
«Մարդկանց մեծ մասի համար ՄՄ–ին միանալը նշանակում է Ռուսաստանի հետ ինտեգրացիոն գործընթացներ, ինչն այն գրավիչ կողմն է, ինչի շնորհիվ հայկական հասարակության մեծ մասը նախընտրում է միանալ ՄՄ–ին», – ուրբաթ «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում հայտարարել է սոցիոլոգիական գիտությունների թեկնածու Սամվել Մանուկյանը։
Սոցհարցման համաձայն` Հայաստանի բնակչության 67 տոկոսն առաջնահերթ է համարում Ռուսաստանի հետ համագործակցությունը, 17 տոկոսը` ԵՄ–ի հետ համագործակցությունը, իսկ 12 տոկոսը` և Ռուսաստանի և ԵՄ–ի հետ համագործակցությունը։
Միաժամանակ միայն Ռուսաստանի կամ ԵՄ–ի հետ համագործակցության ընտրության անհրաժեշտության դեպքում հարցվածների 75 տոկոսը ընտրել է Ռուսաստանը, 19 տոկոսը` ԵՄ–ն։
«Չնայած, որ Հայաստանի վերնախավում ՄՄ–ին միանալու գաղափարը միանշանակ չի ընդունվում, սակայն հաշվի առնելով հանրապետությունում զանգվածային աջակցությունը, որոշումն ամբողջովին հիմնավորված է», – այս կապակցությամբ նշել է ԵվրԱզԷս-ի ինստիտուտի տնօրեն, Ռուսաստանի ԳԱ գիտխորհրդի եվրասիական տնտեսական ինտեգրման բյուրոյի անդամ Վլադիմիր Լեպյոխինը։
Սեպտեմբերի 3-ին Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի բանակցություններից հետո հայտարարվել է, որ Հայաստանը միանալու է Մաքսային միությանը և հետագայում ներգրավվելու է Եվրասիական տնտեսական միության ձևավորման գործընթացում։ Ավելի վաղ նախատեսվում էր, որ Հայաստանը կնախաստորագրի ԵՄ–ի հետ Ասոցացման և ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրերը։–0–