Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 7, կիրակի
եղանակը
Երևանում
+3

ԱԱԾ-ն հանդես կգա հայտարարությամբ ՊՎԾ պաշտոնյաների ձերբակալման վերաբերյալ

26.02.2019, 13:11
Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունն առաջիկայում հայտարարություն կտարածի Պետական վերահսկողության ծառայության չորս աշխատողների ձերբակալման վերաբերյալ:
ԱԱԾ-ն հանդես կգա հայտարարությամբ ՊՎԾ պաշտոնյաների ձերբակալման վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունն առաջիկայում հայտարարություն կտարածի Պետական վերահսկողության ծառայության չորս աշխատողների ձերբակալման վերաբերյալ: Այդ մասին «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց ԱԱԾ մամուլի քարտուղար Սամսոն Գալստյանը:

Նա այս պահին հրաժարվեց հաստատել կամ հերքել պաշտոնյաների ձերբակալման մասին տեղեկատվությունը:

Երեքշաբթի գիշերն Analitik.am կայքը տեղեկություն է հրապարակել Պետվերահսկողության ծառայության չորս աշխատակիցների, այդ թվում` երկու վարչությունների ղեկավարների` եղբայրներ Դավիթ և Սամվել Ադյանովների, ձերբակաության մասին:

ՊՎԾ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Զարուհի Մեջլումյանը Aysor.am-ի հետ զրույցում հայտարարել է, որ որ նման տեղեկատվության իրենք չեն տիրապետում: -0-