Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 12, շաբաթ
եղանակը
Երևանում
+20

ԱԱԾ պետի նախկին տեղակալ Ֆելիքս Ցոլակյանը համաձայնվել է ստանձնել ԱԻ նախարարի պաշտոնը. ԶԼՄ

04.10.2018, 18:06
ԱԱԾ պետի նախկին տեղակալ Ֆելիքս Ցոլակյանը համաձայնել է ստանձնել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնը։
ԱԱԾ պետի նախկին տեղակալ Ֆելիքս Ցոլակյանը համաձայնվել է ստանձնել ԱԻ նախարարի պաշտոնը. ԶԼՄ

ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ԱԱԾ պետի նախկին տեղակալ Ֆելիքս Ցոլակյանը համաձայնել է ստանձնել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնը, հաղորդում են հայկական լրատվամիջոցները։ 

Հոկտեմբերի 2–ին ԱԺ–ի արձակումը թույլ չտվող օրինագծի ընդունումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչով Բաղրամյան պողոտայում կազմակերպվեց բազմամարդ հանրահավաք, որի ժամանակ ՀՀ վարչապետը հայտարարեց ԲՀԿ–ական և ՀՅԴ–ական նախարարներին պաշտոններից ազատելու մասին։

Հաղորդվում է, որ նախարարի պաշտոնը ստանձնելու առաջարկը Ցոլակյանը ստացել է անձամբ Փաշինյանից։

Ապրիլի 13–ից հանրապետությունում անցկացվող մասշտաբային բողոքի ցույցերի ֆոնին ապրիլի 23–ին ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց։ Նույն օր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ընդունեց կառավարության հրաժարականը։ ԱԺ–ն մայիսի 8–ին գումարած հատուկ նիստում երկրորդ փորձից ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանին ընտրեց վարչապետի պաշտոնում։

Ցոլակյանն այն պատգամավորներից է, ով մայիսի 1–ին քվեարկել էր Փաշինյանի թեկնածության օգտին, սակայն չէր համաձայնեցրել իր որոշումը ՀՀԿ–ի հետ և շուտով լքել էր կուսակցության շարքերը։–0–