ԱԳՆ. Հայաստանը խստորեն դատապարտում է Իրանի մեջլիսում և Խոմեինիի դամբարանում իրականացված հարձակումները
07.06.2017,
14:32
Իրանական ԶԼՄ-ների հաղորդմամբ, նախնական տվյալներով զոհվել է 7 մարդ։
ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի./ԱՌԿԱ/. Հայաստանը խստորեն դատապարտում է Իրանի մեջլիսում և Խոմեինիի դամբարանում իրականացված հարձակումները: Այս մասին արտգործնախարարության Twitter-յան էջում գրել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:
«Մենք խստորեն դատապարտում ենք Իրանի մեջլիսում, իմամ Խոմեինիի դամբարանում իրականացված հարձակումները: Մենք մեր համերաշխությունն ենք հայտնում Իրանի ժողովրդին»,- ասված է Նալբանդյանի գրառման մեջ։
«Մենք խստորեն դատապարտում ենք Իրանի մեջլիսում, իմամ Խոմեինիի դամբարանում իրականացված հարձակումները: Մենք մեր համերաշխությունն ենք հայտնում Իրանի ժողովրդին»,- ասված է Նալբանդյանի գրառման մեջ։
Իրանի մեջլիսի վրա հարձակումը տեղի է ունեցել չորեքշաբթի առավոտյան: Անհայտ անձիք` զինված «Կալաշնիկով» ավտոմատներով, ներխուժել են շենք և կրակ բացել: Իրանական ԶԼՄ-ների հաղորդմամբ, նախնական տվյալներով զոհվել է 7 մարդ։
Դրանից անմիջապես հետո հարձակում է տեղի ունեցել Իսլամական Հանրապետության հիմնադիր, իմամ Ռուհոլլա Խոմեինիի դամբարանի վրա, որը գտնվում է Թեհրանի հարավային մասում: Հաղորդվում է կրակոցների և հնչած պայթյունի մասին:
Ինչպես հաղորդում է իրանական Mehr գործակալությունը, հարձակվողներից մեկը գործարկել է մահապարտի գոտի, նրա երկու հանցակիցներին հաջողվել է ձերբակալել: Այդ հարձակման հետևանքով տուժածների մասին հստակ տեղեկատվություն դեռևս չկա:–0–