Рейтинг@Mail.ru
USD
391.74
EUR
426.88
RUB
4.5721
GEL
141.28
2025 թ. մարտի 17, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+23

ՀՀ ԱԳ նախարարը կայցելի Ռուսաստան

15.02.2017, 15:31
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
ՀՀ ԱԳ նախարարը կայցելի Ռուսաստան

ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Այցը կդառնա ռուս-հայկական հագեցած երկխոսության շարունակությունը, որն ուղղված  է դաշնակցային փոխգործակցության հետագա զարգացմանը

քաղաքական, առևտրա-տնտեսական և հումանիտար ոլորտներում»,  Զախարովայի խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։

«Բանակցությունների ընթացքում նախատեսվում է քննարկել երկկողմ համագործակցությանը և արտաքին քաղաքականությանը վերաբերող ակտուալ թեմաներ, որոնց թվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը», - ընդգծել է Զախարովան: -0-