Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 14, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+23

ԱԳ նախարարը Նյու Յորքում կհանդիպի ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարի հետ

16.07.2018, 13:42
Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի ու արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի գլխավորած պատվիրակությունը նախօրեին մեկնել է Նյու Յորք։
ԱԳ նախարարը Նյու Յորքում կհանդիպի ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարի հետ

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի. /ԱՌԿԱ/. Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի ու արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի գլխավորած պատվիրակությունը նախօրեին մեկնել է Նյու Յորք։ Այդ մասին երկուշաբթի բրիֆինգի ժամանակ հայտարարեց ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը։ 

Նա տեղեկացրեց, որ այսօր այցի շրջանակում կկայանա Մնացականյանի ու ՄԱԿ–ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գութերիշի հանդիպումը։ 

«Հուլիսի 16–ին կներկայացվի Հայաստանի ազգային զեկույցը, որում կներկայացվեն երկրի քայլերը ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակներին հասնելու համար ու Հայաստանի փորձը։ Այդ զեկույցը լավ հնարավորություն է երկրի համար` ինքնուրույն գնահատելու առաջընթացը կայուն զարգացման նպատակներին հասնելու գործում», – հայտարարեց Բալայանը։–0–