Ադրբեջանական զինուժը կրկին կիրառել է «ՍՊԱՅԿ» տիպի կառավարվող հակատանկային հրթիռ
23.10.2017,
19:24
Ադրբեջանական զինուժը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը՝ կիրառելով «ՍՊԱՅԿ» տիպի կառավարվող հակատանկային հրթիռ։

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ադրբեջանական զինուժը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը՝ կիրառելով «ՍՊԱՅԿ» տիպի կառավարվող հակատանկային հրթիռ, հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15:05-ի սահմաններում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտու արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը՝ կիրառելով «ՍՊԱՅԿ» տիպի կառավարվող հակատանկային հրթիռ:
ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, շփման գծում լարվածությունը չխորացնելու համար, շարունակել են ցուցաբերել զսպվածություն և պատասխան գործողությունների չեն դիմել: