Рейтинг@Mail.ru
USD
394.64
EUR
416.82
RUB
3.66
GEL
141.07

Ադրբեջանի մարդկային կորուստները չափազանց մեծ են, քան մինչ այդ հայտնած տվյալները. ՀՀ ՊՆ

05.04.2016, 20:16
Ադրբեջանի մարդկային կորուստները չափազանց մեծ են, քան մինչ այդ հայտնած տվյալները, հայտնեց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։
Ադրբեջանի մարդկային կորուստները չափազանց մեծ են, քան մինչ այդ հայտնած տվյալները. ՀՀ ՊՆ

ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի./ԱՌԿԱ/. Ադրբեջանի մարդկային կորուստները չափազանց մեծ են, քան մինչ այդ հայտնած տվյալները, հայտնեց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։

«Թշնամու մարդկային կարուստները իրականում չափազանց մեծ են, քան նույնիսկ մինչ այդ հայտնած տվյալները», – գրել է նա Facebook–յան իր էջում։

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա–ադրբեջանական շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է բացահայտ հարձակվողական գործողություններ` հրետանիով, զրահապատ տրանսպորտային միջոցներով և ավիացիայով:

ԼՂՀ պաշտպանության բանակը հաջողությամբ ճնշել է հակառակորդի գործողությունները։ Օպերատիվ տվյալներով`մարտական գործողությունների ընթացքում ոչնչացվել է 2 ուղղաթիռ, շուրջ 30 տանկ, «Գրադ» տիպի համազարկային կայանք, ծանր հրանետային համակարգ (ТОС), ինժեներական տեխնիկա,  6 անօդաչու սարք։  Ադրբեջանական զինուժը տվել է 300-ից ավելի մարդկային կորուստ:

Հայկական կողմը կորցրել է 7 տանկ, ունի 20 զոհ, 72–ը վիրավոր է, անհետ կորած է համարվում 26–ը։ Զոհվել են նաև քաղաքացիական անձինք, այդ թվում` մեկ երեխա և յոթ կամավոր։ Մարտական գործողությունները դադարեցվել են ապրիլի 5–ին մոտավորապես ժամը 12։00–ին, երբ ուժի մեջ մտան համապատասխան պայմանավորվածությունները։ -0–