Ադրբեջանի նոր ագրեսիայի դեպքում Ղարաբաղի ճանաչման հարցը կներառվի ԱԺ–ի օրակարգում. ԱԳՆ

Ադրբեջանի նոր ագրեսիայի դեպքում Ղարաբաղի ճանաչման հարցը կներառվի ԱԺ–ի օրակարգում. ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի. /ԱՌԿԱ/. Ադրբեջանի նոր ագրեսիայի դեպքում Ղարաբաղի ճանաչման հարցը կներառվի խորհրդարանի օրակարգում, լրագրողներին ասաց ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը։

ՀՀ կառավարությունը հինգշաբթի նիստի ժամանակ իր եզրակացությունն է ներկայացրել Արցախի ճանաչման օրինագծի մասին։ Կառավարության եզրակացության մեջ նշվում է, որ օրինագիծը Հայաստանի և Արցախի կառավարությունների միջև տեղի ունեցած քննարկումների արդյունք է ու պայմանավորված է հետագա, հնարավոր գործընթացներով, այդ թվում` արտաքին գործոններով։

«Եթե Ադրբեջանը փորձի խախտել հրադադարի ռեժիմն ու ձեռնարկի նոր ագրեսիա, ապա այդ հարցը, միանշանակ, կներառվի օրակարգում», – ասաց Քոչարյանը։

Նրա խոսքով` «Մինսկի գործընթացի ավարտ կնշանակի Ադրբեջանի նոր ագրեսիան»։

Ապրիլի 2–ից 5–ն ադրբեջանական ԶՈՒ–ն ղարաբաղա–ադրբեջանական շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով ձեռնարկել է բացահայտ հարձակողական գործողություններ` հրետանիով, զրահապատ տրանսպորտային միջոցներով և ավիացիայով: ԼՂՀ պաշտպանության բանակը հաջողությամբ ճնշել է հակառակորդի գործողությունները` հասցնելով մեծ վնասներ։

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։ 1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։ 

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։ 

1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ մեկ միլիոնը ստիպված եղավ լքել բնակավայրերը։

Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։ 1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

13:19 05.05.2016




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×