Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 17, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+25

Ադրբեջանն ապրիլի 20–ի գիշերը կրկին կրակահերթեր է արձակել Հայաստանի սահմանի ուղղությամբ. ՀՀ ՊՆ

20.04.2016, 11:45
Ապրիլի 19-ի լույս 20-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում գրանցվել է հրադադարի խախտման 9 միջադեպ, հաղորդում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Ադրբեջանն ապրիլի 20–ի գիշերը կրկին կրակահերթեր է արձակել Հայաստանի սահմանի ուղղությամբ. ՀՀ ՊՆ

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի./ԱՌԿԱ/. Ապրիլի 19-ի լույս 20-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում գրանցվել է հրադադարի խախտման 9 միջադեպ, հաղորդում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Ադրբեջանական կողմը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հիմնականում անկանոն բնույթի կրակահերթեր է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ:

«ՀՀ ԶՈւ առաջապահ ստորաբաժանումները, ցուցաբերելով զսպվածություն, պատասխան գործողությունների են դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում և վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը», – նշվում է հաղորդագրության մեջ։ –0–