Рейтинг@Mail.ru
USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. մայիսի 25, կիրակի
եղանակը
Երևանում
+16

Աղվան Վարդանյանը հեռացվեց ՀՅԴ շարքերից

04.05.2018, 16:51
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը, քննելով Աղվան Վարդանյանի կարգապահական հարցը, որոշել է նրան հեռացնել ՀՅԴ շարքերից։
Աղվան Վարդանյանը հեռացվեց ՀՅԴ շարքերից

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի. /ԱՌԿԱ/. Աղվան Վարդանյանը հեռացվեց ՀՅԴ շարքերից։

«ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հայտնում է, որ, քննելով ընկեր Աղվան Վարդանյանի կարգապահական հարցը, որոշել է նրան հեռացնել ՀՅԴ շարքերից». – նշվում է ՀՅԴ–ի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Նախօրեին ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը դիմում էր ներկայացրել պատգամավորական լիազորությունները վայր դելու մասին։ Եթե պատգամավորը հետ չկանչի իր դիմումը, ապա կկազմվի արձանագրություն լիազորությունները վայր դնելու մասին, որը ստորագրվում և հրապարակվում է խոսնակի կողմից։ Արձանագրության ստորագրման պահից հրաժարականը համարվում է ընդունված։

Աղվան Վարդանյանը մայիսի 1–ին հայտարարել էր, որ չի քվեարկելու ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի օգտին և տեղեկացրել էր մանդատը վայր դնելու պատրաստակամության մասին։ Միաժամանակ, ՀՅԴ խմբակցությունը որոշել էր աջակցել Փաշինյանի թեկնածությանը։ Ապրիլի 25–ին ՀՅԴ–ն դուրս է եկել ՀՀԿ–ի կոալիցիայից։–0–