Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 14, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+28

Արամ Սարգսյանը հայտարարություն է տարածել ԱԺ ընտրություններին «Հանրապետություն» կուսակցության մասնակցության վերաբերյալ

05.11.2018, 10:53
Արամ Սարգսյանը գրառում է կատարել Facebook–յան իր էջում` նշելով ԱԺ արտահերթ ընտրություններին «Հանրապետություն» կուսակցության մասնակցության ձևաչափը։
Արամ Սարգսյանը հայտարարություն է տարածել ԱԺ ընտրություններին «Հանրապետություն» կուսակցության մասնակցության վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ԱԺ պատգամավոր, «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը գրառում է կատարել Facebook–յան իր էջում` նշելով ԱԺ արտահերթ ընտրություններին «Հանրապետություն» կուսակցության մասնակցության ձևաչափը։

Նախօրեին «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հայտարարեց, որ «Հանրապետություն» կուսակցության հետ երկար քննարկումների արդյունքում որոշում է կայացրել ԱԺ առաջիկա ընտրություններին մասնակցել «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակով՝ սեփական տեսլականով և ծրագրերով։

«Շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր հավատում էին «Լույս» դաշինքի առաքելությանն ու հաջողությանը: Ներողություն եմ խնդրում, որ դաշինքն այլևս չկա։ Համոզված եղեք, որ մենք առանձին-առանձին էլ գործելու ենք ի շահ պետության ու ժողովրդի, և այս հարցում այլընտրանք չկա», – նշել է Սարգսյանն իր գրառման մեջ` հավելելով, որ «Հանրապետությունը» մասնակցելու է Աժ արտահերթ ընտրություններին` իր ծրագրերն ու գաղափարները իրականացնելու նպատակով:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 16-ին հրաժարական տվեց` խորհրդարանի արձակման և արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու նպատակով: Նոյեմբերի 1-ի արտահերթ նիստում պատգամավորները երկրորդ անգամ չընտրեցին վարչապետ, և, Սահմանադրությանը համապատասխան, խորհրդարանն արձակվեց իրավունքի ուժով: Նույն օրը Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր ստորագրեց արտահերթ խորհրդարանական ընտրությունները դեկտեմբերի 9-ին անցկացնելու վերաբերյալ: -0-