Рейтинг@Mail.ru
USD
369.01
EUR
434.14
RUB
4.9472
GEL
137.49
2026 թ. մայիսի 9, շաբաթ
եղանակը
Երևանում
+14

Արցախի ԱԽ քարտուղար է նշանակվել Արշավիր Ղարամյանը

26.06.2019, 13:23
Բակո Սահակյանի հրամանագրով նշանակվել է Անվտանգության խորհրդի նոր քարտուղար:
Արցախի ԱԽ քարտուղար է նշանակվել Արշավիր Ղարամյանը

ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի. /ԱՌԿԱ/. Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով նշանակվել է Անվտանգության խորհրդի նոր քարտուղար: Այդ մասին հայտնում է Արցախի նախագահի մամուլի ծառայությունը:

«Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 26-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Արշավիր Ղարամյանը նշանակվել է Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար՝ ազատվելով Արցախի Հանրապետության Նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցչի պաշտոնից», - նշվում է տարածած հաղորդագրությունում:

Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը թափուր էր մնում 2019 թ.-ի հունիսի 11-ին Վիտալի Բալասանյանի հրաժարականից հետո: Բալասանյանն այդ պաշտոնը զբաղեցնում էր 2016 թ.-ի նոյեմբերի 3-ից:-0-