Рейтинг@Mail.ru
USD
384.11
EUR
450.45
RUB
4.8838
GEL
141.38
2025 թ. հուլիսի 8, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+18

Արցախի ԱԳ նախարարը և ԿԽՄԿ առաքելության ներկայացուցիչները քննարկել են Ադրբեջանում հայտնված զինծառայողի ճակատագիրը

19.08.2019, 14:51
Արցախի ԱԳՆ-ում քննարկել են Ադրբեջանում հայտնված զինծառայողի ճակատագիրը:
Արցախի ԱԳ նախարարը և ԿԽՄԿ առաքելության ներկայացուցիչները քննարկել են Ադրբեջանում հայտնված զինծառայողի ճակատագիրը

ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Այսօր` օգոստոսի 19-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի (ԿԽՄԿ) առաքելության Ստեփանակերտի գրասենյակի ղեկավար Պիեր-Էմանուել Դուկրուեին։

Ինչպես հայտնում է Արցախի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը, տեղի է ունեցել կարծիքների փոխանակում դեռևս չպարզված հանգամանքներում Ադրբեջանի տարածքում հայտնված Արցախի Հանրապետության ՊԲ զինծառայող Արայիկ Ղազարյանի հետագա ճակատագրի վերաբերյալ: Այս համատեքստում ընդգծվել է միջազգային մարդասիրական իրավունքին հետևելու հակամարտության կողմերի ստանձնած պարտավորությունների կատարման անհրաժեշտությունը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ:

Արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է առկա փոխգործակցության շարունակության կարևորությունը, և հաստատել Արցախի արտաքին գործերի նախարարության պատրաստակամությունը՝ հնարավորինս աջակցել Կարմիր Խաչի գործունեությանը:-0-