Рейтинг@Mail.ru
USD
379.1
EUR
452.72
RUB
4.9987
GEL
140.9
2026 թ. հունվարի 30, ուրբաթ
եղանակը
Երևանում
-4

Արցախի ՊՆ-ն հերքում է ադրբեջանական կողմի ապատեղեկատվությունը

21.06.2019, 14:29
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հերքում է ադրբեջանական կողմի տարածած ապատեղեկատվությունը:
Արցախի ՊՆ-ն հերքում է ադրբեջանական կողմի ապատեղեկատվությունը

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի. /ԱՌԿԱ/. Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հերքում է ադրբեջանական կողմի տարածած ապատեղեկատվությունը:

«Ադրբեջանական զանգվածային լրատվության միջոցների տարածած հաղորդագրությունն առ այն, թե իբր հունիսի 20-ին և լույս 21-ի գիշերը հայկական առաջապահ ստորաբաժանումները նռնականետերի կիրառմամբ խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը, հերթական ապատեղեկատվություն է», - նշվում է տարածած հաղորդագրությունում:

Ավելին՝ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ վերջին օրերի ընթացքում ՊԲ դիրքապահ ստորաբաժանումների կողմից ոչ մի կրակոց չի արձակվել:-0-