Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 14, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+28

Արցախի ՊՆ–ն հերքում է հայկական կողմի արձակած կրակոցից ադրբեջանցի զինծառայողի մահվան մասին տեղեկությունը

06.10.2016, 19:51
Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից տարածված տեղեկատվությունն այն մասին, թե իբր հայկական կողմի արձակած կրակոցից զինծառայող է մահացել, իրականությանը չի համապատասխանում։
Արցախի ՊՆ–ն հերքում է հայկական կողմի արձակած կրակոցից ադրբեջանցի զինծառայողի մահվան մասին տեղեկությունը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից այսօր տարածված տեղեկատվությունն այն մասին, թե իբր հայկական կողմի արձակած կրակոցից զինծառայող է մահացել, իրականությանը չի համապատասխանում, նշվում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

ՊՆ–ն նշում է, որ ՊԲ առաջապահ ստորաբաժանումները երբեք նախահարձակի դերում հանդես չեն գալիս և ամենայն պատասխանատվությամբ հետևում են հրադադարի ռեժիմի պահպանմանը:

«Ավելին` հարկ է ընդգծել, որ վերջին շրջանում ադրբեջանական կողմը հակամարտության գոտու տարբեր հատվածներում անհամեմատ ակտիվացրել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը` կիրառելով ոչ միայն փոքր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, այլև գնդացիրներ ու հեռահար դիպուկահար հրացաններ: Ասվածի ամենաթարմ ապացույցը այսօր շփման գծի հյուսիսային ուղղությամբ ադրբեջանական զինուժի կողմից կիրառված «Սև նետ» և «ԻՍՏԻԳԼԱԼ» տիպի խոշոր տրամաչափի դիպուկահար հրացաններից արձակված շուրջ 50 թիրախավորված կրակոցներն են», – նշվում է հաղորդագրության մեջ։

ԼՂՀ ՊՆ–ն, ելնելով այս իրողությունից, ադրբեջանական կողմին խորհուրդ է տալիս նախազգուշացնելու փոխարեն հիշել հրադադարի ռեժիմի պահպանման վերաբերյալ միջազգային հանրության առաջ ստանձնած պատասխանատվության մասին:

«Միաժամանակ ԼՂՀ պաշտպանության նախարարությունը զգուշացնում է, որ հակառակորդի կողմից հայ զինծառայողի ցանկացած թիրախավորում անպատասխան չի մնալու», – նշվում է հաղորդագրության մեջ։ –0–