Արցախը պետք է ավելի ակտիվ ներգրավվի Ադրբեջանի հետ բանակցություններում. Տիգրան Բալայան
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի. /ԱՌԿԱ/. Պաշտոնական Ստեփանակերտն ավելի ակտիվ պետք է ներգրավված լինի ղարաբաղյան հակամարտության բանակցություններում, հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ստեփանակերտ կատարած այցի ժամանակ հայտարարել էր, որ ղարաբաղյան հարցը չի կարող լուծվել առանց Արցախի անմիջական մասնակցության, ինչպես նաև նշել է, որ Արցախի կողմից իրավունք ունեն խոսելու միայն այդ երկրի իշխանությունները:
«Հայաստանը չի հրաժարվում բանակցություններից, սակայն Ադրբեջանը պետք է հասկանա, որ առանց Արցախի մասնակցության անհնար է հասնել կարգավորման: Այն, որ մենք պնդում ենք Արցախի մասնակցության անհրաժեշտությունը, նորություն չէ, ԱԳՆ-ն ասել է այդ մասին ավելի շուտ: Այսօր իրավիճակ է փոխվել, և այդ նոր իրավիճակում անհրաժեշտ է Արցախի ավելի ակտիվ ներգրավվածությունը բանակցային գործընթացում», - երեքշաբթի ճեպազրույցում ասաց Բալայանը։
Ըստ ԱԳՆ մամուլի քարտուղարի, այսպես թե այնպես Ղարաբաղն ավելի վաղ ներգրավված է եղել բանակցային գործընթացում, կան նաև դա հաստատող փաստաթղթեր: Նա հիշեցրեց նաև, որ 1994 թ.-ի զինադադարը հաստատվել է հենց Ղարաբաղի և Ադրբեջանի միջև: