Արցախի ՊՆ–ն ապատեղեկատվության հերթական անհաջող փորձ է անվանել հայկական կողմի կորուստների մասին ադրբեջանական հայտարարությունները

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը պատասխանել է ադրբեջանական լրատվամիջոցների հայտարարությունների։
«Ի պատասխան ադրբեջանական որոշ լրատվամիջոցների, մասնավորապես՝ haqqin.az կայքում հրապարակված տեղեկատվության, թե իբր հայկական կողմը թաքցնում է գետնատնակում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առկա կորուստները, Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հայտարարում է, որ ինչպես երեկ, այնպես էլ այսօր արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է հարաբերական կայուն իրադրություն և որևէ արտառոց պատահար տեղի չի ունեցել», – նշվում է տարածած հաղորդագրությունում:
Իսկ ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունը Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը որակել է ապատեղեկատվության հերթական անհաջող փորձ:–0–