Արմեն Աշոտյանը հրաժարական կտա
ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի պաշտոնանկության և այդ պորտֆելը դաշնակցությանը տալու լուրերը, կարելի Է ասել, «Ժողովուրդ»–ի աղբյուրները երեկ հաստատեցին։
Նա հրաժարական կտա։
Արմեն Աշոտյանը համացանցում ամենաակտիվ պաշտոնյաներից է և երեկ հրապարակել Էր Վազգեն Սարգսյան 3 հասցեում գտնվող կառավարության նոր մասնաշենքում իրեն հատկացված աշխատասենյակի տեսագրությունը, որի վերաբերյալ այսպիսի գրառում էր թողել. «Շնորհակալ եմ, բայց բարով աշխատեք»։
ՀՀ ԿԳ նախարարը ցուցադրել է իր աշխատասենյակը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)>>
Այլ կերպ ասած՝ Աշոտյանն արդեն իսկ ակնարկում է, որ նոր աշխատասենյակում շուտով այլ մարդ է աշխատելու։
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ դաշնակցությունը ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնում առաջարկում է Լևոն Մկրտչյանի թեկնածությունը։ Վերջինս կրթության և գիտության նախարարի պաշտոնն անցած տարիներին հասցրել Է զբաղեցնել արդեն երեք անգամ՝ 1998-1999, 2001-2003 և 2006-2008 թվականներին։ Մնացած հարցերը ՀՀԿ ԳՄ այսօր կայանալիք նիստում կքննարկվեն, գրում է թերթը։–0–