Արմեն Աշոտյանն ազատվել է պաշտոնից
ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից, հայտնում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը` հղում անելով a1plus.am–ը` հղում անելով Կրթության և գիտության նախարարության իր աղբյուրներին։
Դեռևս երեկ Արմեն Աշոտյանը Facebook–ում հրապարակել էր իր նոր, հարմարավետ աշխատասենյակը՝ Կառավարական երկրորդ մասնաշենքում։
Այսօր արդեն խոսվում է, որ ԿԳ նախարարի պաշտոնը 4-րդ անգամ կստանձնի ՀՅԴ-ական Լևոն Մկրտչյանը։
Արմեն Աշոտյանի համար կանխատեսվում է կամ Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը կամ որևէ դեսպանի։ Սակայն իբրև հեռահար նպատակ՝ նրա համար, ըստ համառ լուրերի, նախատեսված է ԱԺ նախագահի աթոռը։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
13:36 10.02.2016