Рейтинг@Mail.ru
USD
379.21
EUR
444.85
RUB
4.8685
GEL
140.89
2026 թ. հունվարի 21, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-6

Արսեն Թորոսյանի մամուլի քարտուղարն ու ԱԺ հանրության հետ կապերի վարչության պետը հայտարարել են աշխատանքից ազատվելու մասին

01.11.2018, 11:32
ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Լիանա Եղիազարյանը ու ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչության պետ Կնյազ Սարոյանը հայտարարել են զբաղեցրած պաշտոններից հեռանալու մասին։
Արսեն Թորոսյանի մամուլի քարտուղարն ու ԱԺ հանրության հետ կապերի վարչության պետը հայտարարել են աշխատանքից ազատվելու մասին

ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Լիանա Եղիազարյանը ու ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչության պետ Կնյազ Սարոյանը հայտարարել են զբաղեցրած պաշտոններից հեռանալու մասին։

«Հարգելի գործընկերներ, տեղեկացնում եմ, որ վաղվանից դադարեցնում եմ առողջապահության նախարարի խոսնակի պարտականություններս: Պատիվ էր աշխատել պարոն Թորոսյանի հետ», – նախօրեին գրել է Եղիազարյանն իր Facebook–յան էջում։

Կնյազ Սարոյանն իր հերթին գրառում է կատարել Facebook-յան իր էջում` նշելով, որ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ նոյեմբերի 1-ից այլևս չի զբաղեցնելու ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչության պետի պաշտոնը:

«Երախտագիտությունս եմ հայտնում Ազգային ժողովի նախագահին, աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարին վստահության, արդյունավետ և պրոֆեսիոնալ համագործակցության համար։ Աշխատանքային, գործընկերային և ուղղակի պարզ, մարդկային հարաբերությունների համար շնորհակալ եմ Ազգային ժողովի ողջ աշխատակազմին և իհարկե լրատվության և հանրության հետ կապերի վարչության աշխատակիցներին», – նշել է Սարոյանը։–0–