Արսեն Թորոսյանի մամուլի քարտուղարն ու ԱԺ հանրության հետ կապերի վարչության պետը հայտարարել են աշխատանքից ազատվելու մասին

Արսեն Թորոսյանի մամուլի քարտուղարն ու ԱԺ հանրության հետ կապերի վարչության պետը հայտարարել են աշխատանքից ազատվելու մասին

ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Լիանա Եղիազարյանը ու ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչության պետ Կնյազ Սարոյանը հայտարարել են զբաղեցրած պաշտոններից հեռանալու մասին։

«Հարգելի գործընկերներ, տեղեկացնում եմ, որ վաղվանից դադարեցնում եմ առողջապահության նախարարի խոսնակի պարտականություններս: Պատիվ էր աշխատել պարոն Թորոսյանի հետ», – նախօրեին գրել է Եղիազարյանն իր Facebook–յան էջում։

Կնյազ Սարոյանն իր հերթին գրառում է կատարել Facebook-յան իր էջում` նշելով, որ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ նոյեմբերի 1-ից այլևս չի զբաղեցնելու ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչության պետի պաշտոնը:

«Երախտագիտությունս եմ հայտնում Ազգային ժողովի նախագահին, աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարին վստահության, արդյունավետ և պրոֆեսիոնալ համագործակցության համար։ Աշխատանքային, գործընկերային և ուղղակի պարզ, մարդկային հարաբերությունների համար շնորհակալ եմ Ազգային ժողովի ողջ աշխատակազմին և իհարկե լրատվության և հանրության հետ կապերի վարչության աշխատակիցներին», – նշել է Սարոյանը։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

11:32 01.11.2018




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×