Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 15, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+25

Արցախում հակառակորդի կրակոցից 20–ամյա զինծառայող է վիրավորվել

18.04.2017, 19:41
Արցախում նախօրեին 20–ամյա զինծառայող է վիրավորվել։
Արցախում հակառակորդի կրակոցից 20–ամյա զինծառայող է վիրավորվել

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ,18 ապրիլի./ԱՌԿԱ/. Արցախում նախօրեին 20–ամյա զինծառայող է վիրավորվել։

Ինչպես հաղորդում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը, ապրիլի 17-ին՝ ժամը 18:20-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Թաթուլ Արամայիսի Հարությունյանը:

Վիրավորում ստացած զինծառայողն անմիջապես տեղափոխվել է զինվորական հոսպիտալ: Նրա վիճակը գնահատվում է ծանր:

Միջադեպի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:–0–