Рейтинг@Mail.ru
USD
363.7
EUR
422.76
RUB
4.2027
GEL
139.16
2026 թ. սեպտեմբերի 9, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+20

Արցախում հրազենային վիրավորումից զինծառայող է մահացել

16.01.2017, 16:34
Զինծառայող է մահացել Արցախում հրազենային վիրավորումից, հայտնում է ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Արցախում հրազենային վիրավորումից զինծառայող է մահացել

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 հունվարի. /ԱՌԿԱ/. Զինծառայող է մահացել Արցախում հրազենային վիրավորումից, հայտնում է ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

«Հունվարի 16-ին՝ ժամը 12:35-ի սահմաններում, ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, Հադրութի շրջանի բնակիչ Արայիկ Իգորի Սարգսյանը (ծնված 1995թ.)»,– ասվում է հաղորդագրությունում։

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր ցավակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին ու հարազատներին: -0-