Рейтинг@Mail.ru
USD
398.74
EUR
416.6
RUB
4.0489
GEL
139.52
2025 թ. հունվարի 23, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-6

Բաղդասարյան. ՀՀԿ–ն քվեարկության քաղաքական որոշում կկայացնի վարչապետի ընտրություններում

07.05.2018, 13:22
«ՀՀԿ–ն կանցկացնի գործադիր մարմնի նիստ և կընդունի վարչապետի ընտրություններում քվեարկության քաղաքական որոշում», – հայտարարեց Վահրամ Բաղդասարյանը։
Բաղդասարյան. ՀՀԿ–ն քվեարկության քաղաքական որոշում կկայացնի վարչապետի ընտրություններում

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի. /ԱՌԿԱ/. ՀՀԿ–ն կանցկացնի գործադիր մարմնի նիստ և կընդունի վարչապետի ընտրություններում քվեարկության քաղաքական որոշում, երկուշաբթի ԱԺ–ում կազմակերպված ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։

«Կկազմակերպվի ՀՀԿ գործադիր մարմնի նիստ, կլինի քվեարկությանը վերաբերող քաղաքական որոշում, և ոչ ոք դրանից չի շեղվի», – ասաց Բաղդասարյանը` պատասխանելով այն հարցին, թե Փաշինյանի օգտին կքվեարկեն միայն ՀՀԿ խմբակցության գործարարնե՞րը։

Միաժամանակ, նա չնշեց, թե երբ է տեղի ունենալու նիստը` տեղեկացնելով միայն, որ խմբակցությունը պատրաստ է ցանկացած զարգացման, այդ թվում` խորհրդարանի ցրման, և խմբակցության որոշման վրա ոչ ոք ճնշում չի գործադրում։ 

«Իրադարձություններն արագ են զարգանում, մենք հատավարիմ ենք մեր հայտարարությանը, և հաշվի առնելով, որ խորհրդարանական երեք քաղաքական ուժերը համաձայնել են աջակցել մեկ թեկնածուի` մենք կաջակցենք անհրաժեշտ ձայներով թեկնածուին ընտրելու համար, մնացած հարցերի շուրջ քննարկումներ դեռ չեն իրականացվել», – ասաց Բաղդասարյանը։

Նրա խոսքով, ՀՀԿ–ի մտավախությունը, որն արտահայտվեց մայիսի 1–ի քվեարկությամբ, պահպանվում է, խմբակցության համար առաջնահերթ են մնում արտաքին քաղաքականության վեկտորի պահպանման և երկրի անվտանգության հարցերը։

Բաղդասարյանը նաև նշեց, որ Փաշինյանի թեկնածությանն աջակցելու որոշումը բխում էր այդ թվում երկրի անվտանգության ապահովման անհրաժեշտությունից, ինչի կապակցությամբ ՀՀԿ–ն ընդունեց քաղաքական որոշում չխոչընդոտել և օժանդակել ընտրությունների ժամանակ։

«Դա որոշում էր երկրի անվտանգությունն ապահովելու համար` հաշվի առնելով գոյություն ունեցող սպառնալիքները», – ասաց Բաղդասարյանը։ 

Ինչ վերաբերում է կառավարության ծրագրին, որը կներկայացվի վարչապետի ընտրություններից և կառավարության ձևավորումից հետո, ապա նա նշեց, որ այս հարցը դեռ չի քննարկվել։

«Երբ ծրագիրը ներկայացվի, այն ժամանակ էլ կքննարկենք` կողմ քվեարկենք, թե ոչ, չէ՞ որ հնարավոր է, որ այն պարունակի նույն դրույթները, ինչ ՀՀԿ–ի ծրագրում էր», – ասաց Բաղդասարյանը։

Նա նաև նշեց, որ ՀՀԿ–ն պատրաստ է աշխատել խորհրդարանում որպես ընդդիմություն, սակայն երբեք դեմ չի գնա երկրի շահերին և անվտանգության հարցերին։–0–