Բակո Սահակյանի հրամանագրով, Արցախի Քննչական կոմիտեի նախագահի տեղակալներ են նշանակվել
22.07.2019,
13:56
Բակո Սահակյանը ՔԿ նախագահի տեղակալներ է նշանակել։
ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի./ԱՌԿԱ/. Արցախի նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով, Արցախի Քննչական կոմիտեի նախագահի տեղակալներ են նշանակվել։
Ինչպես նշվում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության տարածած հաղորդագրության մեջ, նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 22-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Նարեկ Գրիգորյանը նշանակվել է Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, տարածքային քննչական վարչության պետ։
Երկրի ղեկավարի նույն օրվա մեկ այլ հրամանագրով` Արայիկ Ներսիսյանը նշանակվել է Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, հատկապես կարեւոր գործերի քննության վարչության պետ։–0–