Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 12, շաբաթ
եղանակը
Երևանում
+32

«Ծառուկյան» դաշինքի 3 անդամները մանդատ ստացան ԱԺ–ում

31.05.2017, 12:22
«Ծառուկյան» դաշինքի 3 անդամները ստացել են պատգամավորական մանդատ։
«Ծառուկյան» դաշինքի 3 անդամները մանդատ ստացան ԱԺ–ում

ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի./ԱՌԿԱ/.  «Ծառուկյան» դաշինքի 3 անդամները ստացել են պատգամավորական մանդատ, այս մասին չորեքշաբթի արտահերթ նիստի ընթացքում տեղեկացրեց ԱԺ խոսնակ Արա Բաբլոյանը: 

Նախօրեին Բաբլոյանը հայտնել էր «Ծառուկյան» դաշինքի 3 անդամների` Հարություն Կարագյոզյանի, Արտյոմ Ծառուկյանի և Խաչիկ Մանուկյանի պատգամավորական լիազորությունների դադարեցման մասին:

«Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը արձանագրություն է կազմել է «Ծառուկյան» դաշինքի տարածքային ցուցակներով առավելագույն ձայներ հավաքած անդամներին` Գևորգ Պետրոյանին, Հակոբ Նազարյանին, Նորա Սեդրակյանին  պատգամավորական մանդատներ տրամադրելու մասին»,-ասաց Բաբլոյանը:    

2017 թ-ի ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքում ԱԺ է անցել 4 քաղաքական ուժ. իշխող ՀՀԿ-ն (58 մանդատ), «Ծառուկյան» դաշինքը (31), «Ելք» դաշինքը (9), ինչպես նաև ՀՅԴ-ն (7 մանդատ)։–0–