Рейтинг@Mail.ru
USD
399.59
EUR
420.17
RUB
3.75
GEL
139.96

«Դաշնակցությունն» առաջարկում է համաձայնվել ժողովրդի վստահությունը վայելող միասնական թեկնածուի շուրջ

27.04.2018, 18:11
ՀՅԴ–ն առաջարկում է համաձայնվել ժողովրդի վստահությունը վայելող միասնական թեկնածուի շուրջ։
«Դաշնակցությունն» առաջարկում է համաձայնվել ժողովրդի վստահությունը վայելող միասնական թեկնածուի շուրջ

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի./ԱՌԿԱ/. ՀՅԴ–ն հանդես է եկել առաջարկով` վերահաստատելով ժողովրդային շարժման արդյունքում ստեղծված իրավիճակի հանգուցալուծման իր մոտեցումները՝ սահմանադրականության և օրենքների շրջանակներում կարգավորում գտնելու նպատակով։

«ՀՅԴ–ն առաջարկում է մայիսի 1-ին կայանալիք ԱԺ նիստին ընդառաջ խորհրդարանական բոլոր խմբակցությունների մասնակցությամբ, համախոհաբար ձևավորել միասնական քաղաքական օրակարգ, համաձայնվել ժողովրդի վստահությունը վայելող միասնական թեկնածուի շուրջ, ով պետք է համախոհության հիման վրա ներկայացնի կառավարության համապատասխան կազմ և գործունեության ծրագիր», – նշվում է կուսակցության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Սույն նախաձեռնությունը կյանքի կոչելու համար ՀՅԴ-ն պատրաստակամություն է հայտնել առարկայական քննարկումներ սկսել բոլոր շահագրգիռ կողմերի հետ։

Ապրիլի 25–ին ՀՅԴ–ն հայտարարեց, որ դուրս է գալիս ՀՀԿ–ի հետ կոալիցիայից։–0–