Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 13, կիրակի
եղանակը
Երևանում
+35

ԵԱՀԿ առաքելությունը դիտարկում կանցկացնի ԼՂՀ Մարտունու շրջանի ուղղությամբ

11.01.2017, 12:36
ԵԱՀԿ առաքելությունը հունվարի 12-ին Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու:
ԵԱՀԿ առաքելությունը դիտարկում կանցկացնի ԼՂՀ Մարտունու շրջանի ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի. /ԱՌԿԱ/. ԵԱՀԿ առաքելությունը հունվարի 12-ին Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու ԼՂՀ Մարտունու շրջանի ուղղությամբ՝ Աշաղը Վեյսալի բնակավայրի հյուսիս-արևելքում, հաղորդում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։  

Դիտարկումը կանցկացվի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն:

ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ ԳՆ ԱՆ գրասենյակի աշխատակից Պետեր Սվեդբերգը (Շվեդիա) և ԵԱՀԿ բարձր մակարդակի պլանավորման խմբի ղեկավար գնդապետ Հանս Լամպալցերը (Ավստրիա)։

ԼՂՀ իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը և ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը: -0-