ԵԱՀԿ դիտարկման ժամանակ ԼՂՀ և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ԼՂՀ իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն հինգշաբթի անցկացված ԵԱՀԿ առաքելության դիտարկումը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում անցել է առանց միջադեպերի:
Ինչպես հաղորդում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկումը անցկացվել է անցկացրել Հադրութի շրջանի ուղղությամբ` Աշաղի Աբդուրախմանլի բնակավայրի մոտակայքում։
ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնական Իրժի Աբերլեն (Չեխիա), ԵԱՀԿ ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից Պետեր Սվեդբերգը (Շվեդիա) և Բարձր մակարդակի պլանավորման խմբի (ԲՄՊԽ) ներկայացուցիչ մայոր Քրիստիան Հիրշը (Ավստրիա):
Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնական Խրիստո Խրիստովը (Բուլղարիա), ԳՆԱՆ անձնական օգնական Սայմոն Թիլլերը (Մեծ Բրիտանիա) և Բարձր մակարդակի պլանավորման խմբի (ԲՄՊԽ) ներկայացուցիչ փոխգնդապետ Ալեքսանդր Նեպոկրիտիխ (Ռուսաստան)։
«Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել: Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցել են ԼՂՀ արտաքին գործերի նախարարության և պաշտպանության նախարարության ներկայացուցիչները», - նշվում է հաղորդագրության մեջ: -0-