Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 14, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+27

ԵԱՀԿ դիտարկումն Արցախի և Ադրբեջանի շփման գծում անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի

16.05.2018, 13:12
Նշվում է, որ դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի։
ԵԱՀԿ դիտարկումն Արցախի և Ադրբեջանի շփման գծում անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 մայիսի. /ԱՌԿԱ/. Մայիսի 16-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում՝ Մարտունու շրջանի Կուրոպատկինո բնակավայրից դեպի հյուսիս, հայտնում է ԱՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

«Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնականներ Գենադիե Պետրիկան (Մոլդովա) և Օգնեն Յովիչը (Բոսնիա և Հերցեգովինա), ինչպես նաև ԳՆԱՆ անձնական օգնական Սայմոն Թիլերը (Մեծ Բրիտանիա)», - նշվում է տարածած հաղորդագրությունում։

Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ ԳՆԱՆ դաշտային օգնական Միխայիլ Օլարուն (Մոլդովա) և ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից  Մարտին Շուստերը (Գերմանիա)։

Նշվում է, որ դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի։

«Դիտարկման առաքելությանն արցախյան կողմից ուղեկցել են Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և պաշտպանության նախարարության ներկայացուցիչները», - նշվում է հաղորդագրությունում:–0–