Рейтинг@Mail.ru
USD
397.88
EUR
418.65
RUB
3.74
GEL
138.39

ԵԱՀԿ–ն չի մասնակցում Պետերբուրգում նախագահների եռակողմ գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքներին

15.06.2016, 11:11
ԵԱՀԿ–ն չի մասնակցում Սանկտ Պետերբուրգում նախագահների եռակողմ գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքներին, հաղորդել է ԵԱՀԿ–ի մամուլի հետ կապերի բաժնի ղեկավարի պաշտոնակատար  Նատաշա Ռաջակովիչը։

ԵԱՀԿ–ն չի մասնակցում Պետերբուրգում նախագահների եռակողմ գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքներին

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի. /ԱՌԿԱ/. ԵԱՀԿ–ն չի մասնակցում Սանկտ Պետերբուրգում նախագահների եռակողմ գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքներին, որը նվիրված է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, հայտնել է ԵԱՀԿ–ի մամուլի հետ կապերի բաժնի ղեկավարի պաշտոնակատար  Նատաշա Ռաջակովիչը։ 

Ինչպես նախօրեին լրագրողներին տեղեկացրել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի 20–ին Սանկտ Պետերբուրգում Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի հետ կքննարկի ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը

Կրեմլում հայտնել են Սարգսյանի և Ալիևի հետ Պուտինի հանդիպման ամսաթիվը>>

«ԵԱՀԿ–ն ներգրավված չէ ղարաբաղյան հարցին նվիրված պետերբուրգյան գագաթնաժողովի կազմակերպչական հարցերում, և մենք չենք կարող այն մեկնաբանել», – ասել է նա, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը` հղում անելով ՏԱՍՍ–ին։ 

«Որքան գիտենք, գագաթնաժողովը կազմակերպվում է Ռուսաստանի նախաձեռնությամբ։ Դուք պետք է ձեր հարցերն ուղղեք ռուսական իշխանություններին», – ընդգծել է Ռաջակովիչը։

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։ 1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։

1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ մեկ միլիոնը ստիպված եղավ լքել բնակավայրերը։

Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։ 1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։ -0-