Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին

Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին

ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ուրբաթ Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը Բիշքեկում մասնակցեց և ելույթ ունեցավ ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին, որն ընթանում էր կազմակերպության 25-ամյակի շրջանակում, հաղորդում է ՀՀ ԱԳՆ-ի մամուլի ծառայությունը:

Նիստի օրակարգում ընդգրկված էին կազմակերպության գործունեության արդյունավետության բարձրացման, արդի իրողություններին կառույցի արդիականացման հետ կապված հարցեր։

ԱՊՀ անդամ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձան մշակութային, կրթական, իրավապահպանության, արտակարգ իրավիճակների, կիբերանվտանգության ոլորտներում համագործակցության սերտացման հարցերին:

Նիստին մասնակիցները քննարկեցին և հավանության արժանացրին մեկ տասնյակից ավելի փաստաթղթերի նախագծեր, այդ թվում` ԱՊՀ 25-ամյակի և մի շարք այլ հարցերի վերաբերյալ ԱՊՀ երկրների ղեկավարների կողմից ընդունվելիք հայտարարությունների տեքստերը:

Որոշվեց ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի հաջորդ նիստը գումարել 2017թ.-ի ապրիլին Տաշքենդում։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

11:55 16.09.2016




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×