Рейтинг@Mail.ru
USD
378.44
EUR
446.07
RUB
4.925
GEL
140.62
2026 թ. փետրվարի 4, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
0

Երևան է ժամանել Բելառուսի ԶՈՒ հրթիռային զորքերի և հրետանու պետի գլխավորած պատվիրակությունը

28.11.2016, 19:02
Երկուշաբթի Հայաստան է ժամանել Բելառուսի Զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու պետ Գենադի Կազլովսկու գլխավորած պատվիրակությունը:
Երևան է ժամանել Բելառուսի ԶՈՒ հրթիռային զորքերի և հրետանու պետի գլխավորած պատվիրակությունը

ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Երկուշաբթի երկօրյա այցով Հայաստան է ժամանել Բելառուսի Զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու պետ, գեներալ-մայոր Գենադի Կազլովսկու գլխավորած պատվիրակությունը, հաղորդում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

«Երևանում Կազլովսկու գլխավորած պատվիրակությունը կմասնակցի զինված ուժերում զորքերի և մարտական միջոցների ավտոմատ կառավարման ու օպերատիվ պատրաստության կազմակերպման հարցերով աշխատանքային հանդիպմանը», - նշվում է հաղորդագրության մեջ:

Խորհրդակցություններն անցկացվում են Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարարների հաստատած երկկողմ համագործակցության 2016 թ. ծրագրի համաձայն: -0-