Рейтинг@Mail.ru
USD
385.06
EUR
436.58
RUB
4.8024
GEL
140.61
2025 թ. մայիսի 21, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+23

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսու Օլանդը հրավիրել է հայ գործընկերոջը պաշտոնական այցով այցելել Փարիզ

10.02.2017, 18:54
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հրավիրել է իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանին պաշտոնական այցով այցելել Փարիզ։
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսու Օլանդը հրավիրել է հայ գործընկերոջը պաշտոնական այցով այցելել Փարիզ

ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի. /ԱՌԿԱ/. Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, չորեքշաբթի ելույթ ունենալով Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ամենամյա ընթրիքի ժամանակ, հայտարարել է, որ հրավիրել է իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանին պաշտոնական այցով այցելել Փարիզ, հաղորդում է Nouvelle d’Armenie հրատարակությունը։

«2017 թ.–ին լրանում է Ֆրանսիայի և Հայաստանի դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25–ամյակը։ Ես նախագահ Սարգսյանին հրավիրել եմ պաշտոնական այցով այցելել Փարիզ, որը տեղի կունենա մարտի 8–ին», – նշել է Օլանդը։

Նրա խոսքով, դա թույլ կտա քննարկել երկրների միջև առկա տնտեսական, մշակութային և համալսարական համագործակցությունը։

«Կքննարկվի նաև ղարաբաղյան հակամարտության հարցը, քանի որ Ֆրանսիան հատուկ պատասխանատվություն է կրում այս հարցում»,  – նշել է Օլանդն ու ավելացրել, որ հակամարտությունը հրատապ լուծում է պահանջում։ 

Ֆրանսիան ԵԱՀԿ ՄԽ–ի կազմում Ռուսաստանի և ԱՄՆ–ի հետ միջնորդական առաքելություն է իրականացնում ղարաբաղյան հակամարտության լուծման հարցում։–0–