Рейтинг@Mail.ru
USD
377.31
EUR
436.81
RUB
4.7767
GEL
138.21
2026 թ. մարտի 7, շաբաթ
եղանակը
Երևանում
+2

«Գազպրոմ Արմենիայի» տնօրեն Վարդան Հարությունյանը չի ցանկանում զբաղեցնել ՊԵԿ նախագահի պաշտոնը

05.10.2016, 11:07
Վարդան Հարությունյանը հասկանում է, որ ՊԵԿ-ում ձախողելուց հետո վարչապետ Կարեն Կարապետյանը թույլ չի տա վերադառնալ նախկին պաշտոնին։
«Գազպրոմ Արմենիայի» տնօրեն Վարդան Հարությունյանը չի ցանկանում զբաղեցնել ՊԵԿ նախագահի պաշտոնը

ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Չնայած համառորեն լուրեր են շրջանառվում, թե ՊԵԿ նախագահ Հովիկ Հովսեփյանին փոխարինելու է «Գազպրոմ Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանը, «Ժամանակ» թերթը, հղում անելով սեփական աղբյուրներին, նշում է, որ Վարդան Հարությունյանը չի ցանկանում նշանակվել այդ պաշտոնում՝ հասկանալով, թե ինչպիսի պատասխանատվության տակ է ընկնում և ձախողելու ռիսկերը չափազանց մեծ են։

Վարդան Հարությունյանը հասկանում է, որ ՊԵԿ-ում ձախողելուց հետո վարչապետ Կարեն Կարապետյանը թույլ չի տա վերադառնալ նախկին պաշտոնին, որտեղ նշանակվելու առաջին օրից վերջինիս հաջողվել է միլիոնատեր դառնալ, գրում է թերթը։ –0–