Рейтинг@Mail.ru
USD
368.04
EUR
427.96
RUB
5.0736
GEL
137.59
2026 թ. մայիսի 19, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+17

Գիշերը ադրբեջանական կողմը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 25 անգամ

08.09.2016, 10:12
Սեպտեմբերի 7-ի լույս 8-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 25 անգամ:
Գիշերը ադրբեջանական կողմը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 25 անգամ

ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Սեպտեմբերի 7-ի լույս 8-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 25 անգամ, հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

«Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 330 կրակոց», - նշվում է հաղորդագրության մեջ:

Գերատեսչությունից նշել են, որ ՊԲ առաջապահ զորամասերը պահպանել են հրադադարի ռեժիմը և շարունակել իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն: -0-