Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 17, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+24

Գիշերը հակառակորդը հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է շուրջ 1000 կրակոց

21.12.2016, 10:26
Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է շուրջ 1000 կրակոց:
Գիշերը հակառակորդը հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է շուրջ 1000 կրակոց

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Դեկտեմբերի 20-ի լույս 21-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի գրեթե բոլոր ուղղություններով, բացառությամբ հյուսիսային (Գյուլիստան) հատվածի, արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման աճ, հաղորդում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, այդ թվում գնդացիրներից, ‹‹ՈՒՏՅՈՍ›› տիպի զենքերից և դիպուկահար հրացաններից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 40 անգամ՝ հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 1000 կրակոց:

«ՊԲ առաջապահ ստորաբաժանումները կանխարգելիչ գործողությունների են դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում և վստահորեն իրականացրել իրենց առջև դրված մարտական խնդիրը»: -0-