Рейтинг@Mail.ru
USD
381.57
EUR
447.43
RUB
4.7465
GEL
141.61
2025 թ. դեկտեմբերի 17, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-2

Գիշերը հակառակորդը կրակ է արձակել հրաձգային զինատեսակներից

14.07.2016, 10:30
Հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից:
Գիշերը հակառակորդը կրակ է արձակել հրաձգային զինատեսակներից

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Հուլիսի 13-ի լույս 14-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է հարաբերական հանգիստ իրադրություն, հաղորդում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

«Հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից` հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով է ավելի քան 200 կրակոց», - նշվում է հաղորդագրության մեջ:

Գերատեսչությունից նշել են, որ ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանն առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական ծառայություն: -0-