Рейтинг@Mail.ru
USD
402.72
EUR
422.9
RUB
3.85
GEL
141.56

Գյումրիում բացվել է Ամերիաբանկի «Կումայրի» մասնաճյուղը

17.03.2017, 18:19
Մարտի 17-ին Գյումրի քաղաքում տեղի ունեցավ Ամերիաբանկի «Կումայրի» մասնաճյուղի բացման հանդիսավոր արարողությունը։
Գյումրիում բացվել է Ամերիաբանկի «Կումայրի» մասնաճյուղը

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի. /ԱՌԿԱ/. Մարտի 17-ին, ժ. 12:30-ին Գյումրի քաղաքում տեղի ունեցավ Ամերիաբանկի «Կումայրի» մասնաճյուղի բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, Ամերիաբանկի Տնօրինության նախագահ-Գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը, Մանրածախ գործառնությունների գծով տնօրեն Արման Բարսեղյանը, այլ պաշտոնատար և գործարար այրեր, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

«Կումայրի» մասնաճյուղի բացմանը զուգընթաց մեկնարկեց «Իմ Գյումրին» արշավը, որի շրջանակում մասնաճյուղի հաճախորդներին կտրամադրվեն քարտային, վարկային և առցանց ծառայությունների մասով հատուկ առաջարկներ: 

Ameriabank Америабанк филиал в Гюмри

Այս համատեքստում, մասնավորապես, թողարկվել են «Իմ Գյումրի» խորհրդանշական անվանումը կրող АrCa վճարային քարտեր, որոնք կտրամադրվեն «Կումայրի» մասնաճյուղի հաճախորդներին առանց սպասարկման վճարի և առանց կանխիկացման միջնորդավճարի՝ 2 տարի ժամկետով:

Բացի այդ, մասնաճյուղի հաճախորդներին կտրամադրվեն Visa Classic, Visa Gold, MasterCard Standard, MasterCard Gold դեբետային կամ կրեդիտային քարտեր, իսկ իրավաբանական անձ հաճախորդներին`Visa Business, MasterCard Business քարտեր`առանց առաջին տարվա տարեկան սպասարկման վճարի:

«Կումայրի» մասնաճյուղի հաճախորդների համար կգործեն նաև վարկերի հատուկ պայմաններ, մասնավորապես, կտրամադրվեն վարկեր Ամերիաբանկում գործող տոկոսադրույքներից 0,5%-ով ցածր տոկոսադրույքով, իսկ վերաֆինանսավորման արշավի ներքո նվազեցված տոսկոսադրույքները կիջեցվեն ևս 0,25%-ով:

Հեռահար բանկային ծառայություններից օգտվելու մշակույթը տարածելու և բանկային ծառայություններից օգտվելն ավելի հարմարավետ դարձնելու համար «Կումայրի» մասնաճյուղի հաճախորդներին կտրմադրվեն անվճար ինտերնետ և մոբայլ բանկինգ, ինչպես նաև հեռախոսային բանկինգ ծառայությունները: Իրավաբանական անձանց կտրամադրվի ինտերնետ և մոբայլ բանկինգ` առանց առաջին տարվա սպասարկման վճարի:

Նույն համատեքստում նորաբաց մասնաճյուղի տարածքում, ինչպես նաև Գյումրիի Ռիժկով փողոցի սկզբնամասում (Ռիժկովի փողոց, 1/2) տեղակայվել են Express banking 24/7 ծառայության ինքնասպասարկման տերմինալներները, որոնց միջոցով բանկի հաճախորդները կարող են ոչ միայն կանխիկ ելքագրել և մուտքագրել, այլ նաև առանց բանկ այցելելու իրականացնել մի շարք այլ բանկային գործարքներ:

Ameriabank Америабанк филиал в Гюмри

Վերոնշյալ առաջարկները գործելու են մինչև 2017թ. հունիսի 30-ը ներառյալ: 

Բանկը  նաև տեղեկացնում է, որ «Կումայրի» մասնաճյուղը տեղակայված է Գյումրի քաղաքի Աբովյան փողոց 248/7 հասցեում և իր ընդարձակ սպասարկման սրահով, ժամանակակից տեխնիկական հագեցվածությամբ և մասնագիտացված անձնակազմով սպասում է Շիրակի մարզի բնակիչներին: 

«Ամերիաբանկ» ՓԲԸ–ն Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: Այն Հայաստանում առաջին ներդրումային բանկն է և 2007թ-ից տրամադրում է նորարարական բանկային ծառայությունների լայն տեսականի:–0–