Рейтинг@Mail.ru
USD
394.64
EUR
416.82
RUB
3.66
GEL
141.07

ՀԱԿ–ը դադարեցնում է իր մասնակցությունը նոր Ընտրական օրենսգրքի քննարկումներում

25.04.2016, 13:44
Հայ ազգային կոնգրեսը դադարեցնում է իր մասնակցությունը նոր Ընտրական օրենսգրքի քննարկումներում և առաջարկում է հետաձգել դրանք, երկուշաբթի ԱԺ նիստի ընթացքում հայտարարեց խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը։
ՀԱԿ–ը դադարեցնում է իր մասնակցությունը նոր Ընտրական օրենսգրքի քննարկումներում

ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի./ԱՌԿԱ/. Հայ ազգային կոնգրեսը դադարեցնում է իր մասնակցությունը նոր Ընտրական օրենսգրքի (ԸՕ) քննարկումներում և առաջարկում է հետաձգել դրանք, երկուշաբթի ԱԺ նիստի ընթացքում հայտարարեց խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը։

ՀՀ ԱԺ–ն երկուշաբթի մեկնարկած քառօրյայում նախատեսում է քննարկել նոր Ընտրական օրենսգիրքը։

Զուրաբյանը նշեց, որ ԸՕ–ի քննարկումը կարևոր է ընտրական գործընթացի նկատմամբ բնակչության վստահության ձևավորման համար։ Այդ կապակցությամբ նա կարևորեց, որ իշխող, ընդդիմադիր ուժերն ու քաղաքացիական հասարակությունը պետք է այս հարցի շուրջ հասնեն համախմբման և համաձայնության։

Սակայն, նրա խոսքով, 4+4+4 ձևաչափով բանակցությունները չտվեցին սպասելի արդյունք, համաձայնություն ձեռք չբերվեց, քանի որ իշխանությունները չընդունեցին ընդդիմության ներկայացրած հիմնական առաջարկներն ու չգնացին զիջումների։

«Ստեղծված իրավիճակում ՀԱԿ–ը նպատակահարմար չի համարում քննարկել այս վիճահարույց հարցը, առաջարկում է հետաձգել այն մինչև համաձայնության ձեռքբերումն ու դադարեցնում է իր մասնակցությունը քննարկումներում», – ասաց Զուրաբյանը։

ՀՀ ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանն իր հերթին նշեց, որ բարձր է գնահատում ԸՕ–ի հարցում համաձայնության հասնելու ձգտումը։

«Մենք ևս ցավում ենք, որ նման ձևաչափում համաձայնություն ձեռք չբերվեց, սակայն փոխադարձ, այլ ոչ թե միակողմանի զիջումների կողմնակից ենք, առաջարկել ենք մեր տարբերակը և պատրաստ ենք այն քննարկել, սակայն հարկավոր է տարբերել զիջումներն ու վերջնագրերը։ Մենք պատրաստ ենք ձեզ լսել, սակայն դուք ևս պետք է լսենք մեր դիրքորոշումը», – ասաց Շարմազանովը։

Նա նաև նշեց, որ առաջին և երկրորդ ընթերցման ժամանակահատվածում ներկայացված բոլոր կառուցողական առաջարկները կարող են քննարվկել և ընդունվել։

Նոր ԸՕ–ի քննարկումները մեկնարկել են մարտի 18–ին։ Նոր ԸՕ–ի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Սահմանադրության փոփոխությամբ։ –0–