Рейтинг@Mail.ru
USD
386.33
EUR
432.69
RUB
4.7766
GEL
141.02
2025 թ. մայիսի 19, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+27

ՀԱՊԿ ԱԳՆԽ նիստը տեղի կունենա Մոսկվայում` Հայաստանի նախագահությամբ

18.12.2015, 18:07
Դեկտեմբերի 21–ին Մոսկվայում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի գլխավորությամբ տեղի կունենա ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստը։
ՀԱՊԿ ԱԳՆԽ նիստը տեղի կունենա Մոսկվայում` Հայաստանի նախագահությամբ

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Դեկտեմբերի 21–ին Մոսկվայում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի գլխավորությամբ տեղի կունենա ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստը, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը` հղում անելով ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովին։

Նիստի ընթացքում արտգործնախարարները կքննարկեն Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստի օրակարգում ներառված հարցերը։ 

Նույն օրը Կրեմլում տեղի կունենա ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի (ՀԱԽ) նիստը։ ՀԱԽ–ում ներառված են ՀԱՊԿ անդամ պետությունները` Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Ռուսաստանն ու Տաջիկստանը։

ՀԱՊԿ ՀԱԽ–ի նախագահը 2015–2016 թթ.–ի միջնստաշրջանային ժամանակահատվածում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն է։

ՀԱԽ–ի նիստը կանցկացվի նեղ շրջանակում և լիագումար նիստի ձևաչափով։

Պետությունների ղեկավարները կքննարկեն աշխարհում տիրող իրավիճակը, միջազգային անվտանգության հիմնական խնդիրներն ու դրանց լուծմանն ուղղված ՀԱՊԿ–ի հնարավոր քայլերը։ Սպասվում է, որ ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարները կընդունեն Միջազգային ահաբեկչության հակազդման հայտարարությունը։

ՀԱԽ–ի և ԱԳՆԽ–ի նիստին կմասնակցի ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան։

ՀԱՊԿ–ի անդամներն են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը։ –0–