Рейтинг@Mail.ru
USD
381.76
EUR
448.8
RUB
4.8082
GEL
141.71
2025 թ. դեկտեմբերի 17, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-5

ՀՀԿ խմբակցությունը մտադիր է տապալել ԸՕ նոր նախագծի ընդունումը. թերթ

25.10.2018, 11:37
ՀՀԿ խմբակցությունը որոշել է հեշտությամբ չզիջել դիրքերը:
ՀՀԿ խմբակցությունը մտադիր է տապալել ԸՕ նոր նախագծի ընդունումը. թերթ

ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀԿ խմբակցությունը որոշել է հեշտությամբ չզիջել դիրքերը՝ փորձելով խորհրդարանը ժամկետից շուտ արձակվելուց և ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելուց առաջ վերջին պայքա­րը մղել։

Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նրանք մտադիր են առաջիկայում տապալել ՀՀ ընտրական օրենսգրքի նոր նախագծի ընդունումը: ՀՀԿ նպատակն է անել այնպես, որ ԱԺ ար­տահերթ ընտրություններն անցկացվեն հին օրենսգրքով, հետևաբար, ռեյտինգային ընտրակարգով: 

Այդպես նրանք հույս ունեն ռեյտինգային ընտրակարգի միջոցով նույնիսկ դեկտեմբերին կրկին հայտնվելու խորհր­դարանում, այն էլ՝ լինելու երկրորդ ուժը: 

«Ավելին՝ մի շարք անհատների հետ ՀՀԿ-ականները պայմանավոր­վածություն ունեն, որ առաջադրվելու են իրենց ընտրացուցակով և այդպես ձայն են բերելու: Հետաքրքիր է՝ դեռ կա՞ն մարդիկ, որ պատրաստ են պայքարելու ՀՀԿ-ի ցուցակով ՀՀԿ-ի համար, ընդ որում՝ պայքարել իրենց հեղինակության հաշվին: Հետաքրքիր է»,- գրում է թերթը:–0–