Рейтинг@Mail.ru
USD
396.51
EUR
414.95
RUB
4.3582
GEL
140.05
2025 թ. փետրվարի 16, կիրակի
եղանակը
Երևանում
-1

ՀՀԿ. Փաշինյանի արտահայտություններն ատելության խոսքի ամենավառ դրսևորումներն են

27.11.2018, 19:59
ՀՀԿ կենտրոնական նախընտրական շտաբն այսօր հայտարարություն է տարածել, որում անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի ելույթներին և հռետորաբանությանը։
ՀՀԿ. Փաշինյանի արտահայտություններն ատելության խոսքի ամենավառ դրսևորումներն են

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀԿ կենտրոնական նախընտրական շտաբն այսօր հայտարարություն է տարածել, որում անդրադարձել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ելույթներին և հռետորաբանությանը։

«Վարչապետի պաշտոնակատարի երեկ և այսօր արած մի շարք արտահայտություններ ատելության խոսքի ամենավառ դրսևորումներ են, որոնք անցնում են քաղաքական պայքարի թույլատրելի բոլոր սահմանները, ինչպես նաև ոտնահարում են մարդկային ու բարոյական մի շարք սկզբունքներ` օրինակ կնոջը թիրախավորելը»,– նշվում է ՀՀԿ կենտրոնական նախընտրական շտաբի հայտարարության մեջ։

«Այսպիսի վարքագիծը աննախադեպ է մեր քաղաքական մշակույթում, հատկապես` բարձրաստիճան պաշտոնատար անձի, այն էլ` մեր բոլորի անվտանգության ու բարեկեցության համար պատասխանատու վարչապետի կողմից: Առիթ ունեցել ենք մեր հայտարարությամբ անդրադառնալ վարչապետի պաշտոնակատարի կողմից վարչական ռեսուրսի չարաշահմանը, որի մեկ ակնառու օրինակն էլ այն է, որ պաշտոնապես գտնվելով արձակուրդում, վարչապետի պաշտոնակատարը սպառնալիքներ էր հնչեցնում ընտրված պաշտոնյաների նկատմամբ, իսկ ոստիկանությանը ըստ էության տալիս էր պարտադիր կատարման հանձնարարականներ», –նշվում է հայտարարության մեջ։

Հայտարարության հեղինակները հրավիրում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, Մարդու իրավունքների պաշտպանի և միջազգային դիտորդական առաքելությունների ուշադրությունը վարչապետի պաշտոնակատարի ելույթների, վարքագծի ու հռետորաբանության վրա:–0–