Рейтинг@Mail.ru
USD
396.51
EUR
414.95
RUB
4.3582
GEL
140.05
2025 թ. փետրվարի 16, կիրակի
եղանակը
Երևանում
+1

ՀՀԿ համաժողովը տեղի չի ունենա, փոխարենը սպասվում է ընդլայնված նիստ

08.11.2018, 10:50
ՀՀԿ համաժողովը տեղի չի ունենա, փոխարենը սպասվում է ընդլայնված նիստ` մոտ 250 հոգու մասնակցությամբ։
ՀՀԿ համաժողովը տեղի չի ունենա, փոխարենը սպասվում է ընդլայնված նիստ

ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հանրապետական կուսակցության` նոյեմբերի 11–ին նախատեսված համաժողովը տեղի չի ունենա։ Դրա փոխարեն տեղի կունենա ՀՀԿ խորհրդի ընդլայնված նիստ, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը` հղում անելով կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովին։

Թերթի հաղորդմամբ, ընդլայնված այդ նիստին մասնակցելու է 250 հոգի, և այն վարելու է ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանոը։

«Թերևս հենց այդ նիստում էլ վերջնական որոշում կկայացվի առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին ՀՀԿ–ի մասնակցության վերաբերյալ։ Եթե որոշվի, որ ՀՀԿ–ն մասնակցելու է, ապա կորոշվի նաև, թե ով է գլխավորելու ՀՀԿ համամասնական ցուցակը։ Ըստ որոշ տեղեկությունների, նիստի ժամանակ ՀՀԿ փոխնախագահ կընտրվի ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը, որն էլ հենց կգլխավորի ցուցակը», – նշում են հոդվածի հեղինակները։

Երեկ Վիգեն Սարգսյանը գրառում է արել իր ֆեյսբուքյան էջում։

«ՀՀԿ–ն անպայման պետք է մասնակցի առաջիկա ընտրություններին։ Այդպես կայացած քաղաքական կուսակցությունը իշխանափոխությունից հետո ոչ թե «կխռովի» իր ժողովրդից, այլ նրան նոր կարգավիճակում ծառայելու հայտ կներկայացնի։ Ընդդիմություն լինելը ո′չ արտոնություն է, ո′չ վարչական լծակ, ո′չ էլ բարձր հանրային դիրք։ Դա պատվաբեր հնարավորություն է ապաշխարելու սխալներիդ համար գործով և ոչ թե խոսքով...», – գրել է նա։–0–