ՀՀԿ–ի նախընտրական ցուցակը որոշված չէ
ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի. /ԱՌԿԱ/. ՀՀԿ–ի նախընտրական ցուցակը որոշված չէ, քննարկումները շարունակվում են, հինգշաբթի հայտարարեց ՀՀ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը ՀՀԿ ԳՄ նիստից հետո։
«Փետրվարի 6-16-ը օրենքով սահմանված կարգով ՀՀԿ-ն կներկայացնի իր ցուցակը ԿԸՀ, իսկ դրանից առաջ կներկայացնենք ձեր ու հանրության դատին», – նշեց նա։
Շարմազանովը նաև նշեց, որ իրեն հայտնի է, թե ով է գլխավորելու կուսակցության նախընտրական շտաբը, սակայն անուն չնշեց։
ԱԺ փոխխոսնակի խոսքով, ՀՀԿ–ն հերթական անգամ վերահաստատում է, որ կուսակցության համար կենսական կարևորություն ունի ընտրությունների դեմոկրատական բնույթը։
«Որպես իշխող ուժ արել և կանենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի առաջիկա ընտրությունները համապատասխանեն Ընտրական օրենսգրքին, ժողովրդավարական և միջազգային չափորոշիչներին», – ընդգծեց նա։
Նա նաև տեղեկացրեց, որ ընդդիմության գործընկերների հետ այս հարցում ձեռք է բերվել քաղաքական կոնսոլիդացիա, ինչը, նրա խոսքով, պատմական ձեռքբերում է։
«Կարվի ամեն ինչ, որպեսզի այս ընտրությունները դառնան լավագույնը մեր պատմության ընթացքում», – նշեց Շարմազանովը։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
00:16 27.01.2017